• Գլխավոր
  • Մեր մասին
  • Կողբ հիմնադրամ
  • Մարտիրոս Սարյան
  • Կանոններ
  • Հանձնաժողով
  • Կապ
SARIAN INTERNATIONAL COMPETITION
hy
  • en

Մրցույթի մասին

466-սարյան-17754200576586.png

Գույնի և լույսի ներդաշնակություն, հնի ու նորի, ավանդույթի և նորարարության համարձակ երկխոսություն, վրձնի նուրբ ու հզոր հարվածի միաձուլում, ավանդական մտածողության և ամենախենթ երիտասարդի երևակայության հանդիպում։ 

843-brush-lighter-17754201068843.png

Մրցույթի առաքելությունն է բացահայտել և խրախուսել տաղանդավոր նկարիչներին, վերարժևորել և նորովի ներկայացնել հայկական կերպարվեստը, խթանել ժամանակակից արվեստի զարգացումն ու հանրահռչակումը։ 

 

Այն նպատակ ունի ստեղծելու արվեստի զարգացման ամուր կամուրջներ՝ ձևավորելով համագործակցության, համադրման և արվեստի կառավարման մասնագիտական միջավայր, նպաստելով ոլորտում կրթական ծրագրերի և մասնագիտական դպրոցների կայացմանն ու առաջընթացին։ 

 

844-brush-lighter-17751578086469.png
470-միսիան-17754201449764.png
839-ոգեշնչում-17754201552006.png

Մրցույթ, որը կրում է հայ կերպարվեստի մեծանուն վարպետներից մեկի՝ Մարտիրոս Սարյանի անունը։ 

 

Սարյանական արվեստը մարմնավորում է հայկական գույնի փիլիսոփայությունը՝ իր արևահամ ջերմությամբ, բնության կենսախինդ շնչով և ձևի պարզ, սակայն ընդգծված հնչեղությամբ։ Նրա ստեղծագործությունը միավորում է ազգային ակունքներն ու համաշխարհային արդի գեղարվեստական հոսանքները՝ հայկական լեռնաշխարհի լույսն ու արևելյան հարստագույն գունապնակը վերածելով համամարդկային լեզվի։ 

 

Սարյանի գեղանկարչությունը ոչ միայն շարունակությունն է դարավոր մշակութային ժառանգության, այլև նոր ժամանակների մեկնակետ՝ ավանդույթի և նորարարության համարձակ ներդաշնակությամբ, որտեղ գույնը դառնում է ինքնուրույն մտածողություն, իսկ կտավը՝ հոգևոր տարածք։ 

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կանոններ
  • Հանձնաժողով
  • Կապ
983-fb-frame-17754249612065.png
984-insta-frame-17754249910605.png