• Գլխավոր
  • Մեր մասին
  • Կողբ հիմնադրամ
  • Մարտիրոս Սարյան
  • Կանոններ
  • Հանձնաժողով
  • Կապ
SARIAN INTERNATIONAL COMPETITION
hy
  • en

Կանոններ

Ընդհանուր դրույթներ

Սարյան միջազգային մրցույթը մեկնարկում է 2026թ.-ի փետրվարի 28-ին: 

Մրցույթը կազմակերպվում է՝ նպաստելու տարբեր երկրների նկարիչների միջև մշակութային երկխոսությունը և խրախուսելու 
համամարդկային արժեքների արտահայտումը կերպարվեստի 
միջոցով։ 

Սարյանի անվան նկարիչների միջազգային մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ 

  • Առցանց նախնական փուլ,
  • Եզրափակիչ փուլ Հայաստանում՝ նկարների ցուցահանդես-վաճառքով և մրցանակների շնորհմամբ։ 
Մասնակցություն

Մրցույթին կարող են մասնակցել աշխարհի բոլոր երկրներից 18 տարին լրացած նկարիչներ։ 

Թույլատրվում է ներկայացնել մինչև 3 աշխատանք, որոնք այլ մրցույթների ներկայացված չեն եղել։ 

Մասնակցության վճարը՝ 

  • 1 աշխատանք՝ 30 ԱՄՆ դոլար,
  • 2 աշխատանք՝ 50 ԱՄՆ դոլար,
  • 3 աշխատանք՝ 100 ԱՄՆ դոլար։ 

Հայաստանի քաղաքացիների համար վճար չկա: 

Աշխատանքները պետք է լինեն հեղինակային և վերջին 1 տարվա ընթացքում ստեղծված: 

Ներկայացվող աշխատանքը պետք է լինի ամբողջությամբ ձեռքով նկարված՝ առանց որևէ թվային, մեխանիկական կամ արհեստական բանականության (AI) միջամտության։ 

Թվային կամ AI գործիքներով ստեղծված կամ մշակված աշխատանքները չեն ընդունվի։ 

Թեմաներ

Այս տարվա մրցույթի հիմնական թեմաներն են՝ 

  • Մարդը
  • Ազատություն
  • Վերածնունդ
  • Լռություն
  • Մետամորֆոզ 

Մասնակիցները կարող են ընտրել թեմաներից մեկը կամ ներկայացնել աշխատանք, որը ներառում է մրցույթի ընդհանուր գաղափարախոսությունը՝ մշակութային երկխոսություն և համամարդկային արժեքներ։ 

Հայտերի ներկայացում

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026թ.-ի հուլիսի 1-ը: 
Նախնական փուլում աշխատանքները ներկայացվում են առցանց՝ էլեկտրոնային ձևաչափով (JPG կամ PNG, բարձր որակով, մինչև 10 ՄԲ չափով)։ 
Լուսանկարը, որով ներկայացվում է նկարը, պետք է լինի բարձր որակի․ 

  • նվազագույն չափը՝ 3000 px,
  • ֆայլի ձևաչափ՝ JPEG կամ PNG,
  • լուսավորությունը՝ բնական կամ չեզոք (առանց ստվերների կամ փայլերի),
  • նկարը պետք է ներկայացվի առանց շրջանակի կամ արտացոլումների։

Յուրաքանչյուր աշխատանքին պետք է կցվի՝ 

  • Վերնագիր
  • Չափեր
  • Տեխնիկա
  • Ստեղծման տարի
  • Կարճ նկարագրություն (մինչև 500 նշան)։

Ընտրված 7 մասնակիցները կհրավիրվեն եզրափակիչ փուլ՝ Հայաստան, որտեղ ներկայացված աշխատանքները կցուցադրվեն ցուցահանդեսում։ 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը և ամբողջությամբ լրացված և ստորագրված հայտի հետ ներկայացնել ստորև նշված փաստաթղթերը՝ 

  • անձնագրի պատճեն (JPEG կամ PDF ձևաչափով)
  • ինքնակենսագրություն՝ անգլերենով (Microsoft Word ձևաչափով, առավելագույնը 1000 նիշ)
  • գունավոր լուսանկարներ՝ ներառյալ մեկ խոշոր պլանով լուսանկար (թվային ձևաչափով առնվազն 300 dpi)
  • մասնակցության վճարը հաստատող փաստաթուղթ (օտարերկրյա քաղաքացիների համար) 

Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին  

Գնահատում և հանձնաժողով

Աշխատանքները գնահատվելու են միջազգային ժյուրիի կողմից (7 անդամ)։ 
Գնահատման չափանիշներն են՝ գաղափարի խորություն, գեղարվեստական լեզվի ինքնատիպություն, տեխնիկական կատարում և թեմային համապատասխանություն։ 
Ժյուրին որոշում է մրցույթի հաղթողներին և հատուկ մրցանակակիրներին։ 

Մրցույթի կազմակերպիչներն իրավունք ունեն մերժելու մասնակցի ներկայացված հայտը՝ մրցույթի կանոններին չհամապատասխանելու դեպքում: Մրցույթն իրավունք ունի դիմորդից պահանջելուանհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ: 

Հատուկ նկատառում օտարերկրյա մասնակիցների համար. մրցույթի կազմկոմիտեն կհոգա եզրափակիչ անցած օտարերկրյա քաղաքացիների՝ ճանապարհածախսն ու կացության հետ կապված ծախսերը (թռիչք, հյուրանոց) 

Մրցանակներ
  • 1-ին մրցանակ` 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, անհատական ցուցահանդես
  • 2-րդ մրցանակ՝ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
  • 3-րդ մրցանակ` 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
  • Հատուկ մրցանակներ՝ ժյուրիի և կազմակերպիչների կողմից։ 

Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ։ 

Ժամանակացույց
  • Աշխատանքների առցանց ներկայացման վերջնաժամկետը՝ 01.07.2026։
  • Եզրափակիչ ցուցահանդեսը և մրցանակների շնորհումը՝ 14.11.2026։ 
Ցուցահանդես և վաճառք, հեղինակային իրավունքներ

Եզրափակիչ փուլում կազմակերպվելու է ցուցահանդես - վաճառք, որի ընթացքում ներկայացված աշխատանքները կարող են վաճառվել։ 

Վաճառքից ստացված գումարի 50% փոխանցվում է հեղինակին, իսկ 50%` հիմնադրամի կողմից ուղղվում մրցույթի կազմակերպչական և զարգացման ծախսերի ֆինանսավորմանը։ 
Վաճառքի պայմանները կհաստատվեն կազմակերպիչների և հեղինակի միջև նախապես։ 

Ցուցահանդես-վաճառքի արդյունքում չվաճառված ստեղծագործությունները հանձնվում են կազմակերպիչների պահպանությանը՝ հետագա վաճառքի կազմակերպման նպատակով: Այդ ընթացքում իրականացված վաճառքից ստացված հասույթը բաշխվում է սահմանված 50/50 համամասնությամբ՝ 50%-ը փոխանցվում է հեղինակին, իսկ 50%-ը տրամադրվում է մրցույթի կազմակերպչական և զարգացման նպատակներին: 

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կանոններ
  • Հանձնաժողով
  • Կապ
983-fb-frame-17754249612065.png
984-insta-frame-17754249910605.png